Home » 2011 » Հունիս » 10 » Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել "Զենիթ"
13:18
Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել "Զենիթ"
 Ռուսական Gazeta.ru կայքը տեղեկացնում է, որ "Զենիթի" ուշադրության կենտրոնում է հայտնվել "Կրասնոդարի" և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում պետերբուրգյան թիմը կփորձի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բանը կայանում է նրանում, որ "Զենիթը" փնտրում է հարձակվողի, որը կկարողանա զույգ կազմել Ռուսաստանի ազգային ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կերժակովի հետ: Այն խաղը, որը Մովսիսյանը ցուցադրել է ազգային թիմի կազմում "Պետրովսկիում" կայացած Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպման ժամանակ, տպավորել է Ռուսաստանի առաջնության չեմպիոնի ղեկավարությանը և ստիպել նման եզրակացության գալ: Այս տեղեկատվության մասին իր կարծիքն է հայտնել Մովսիսյանը հետևյալ պատասխանով. "Չեմ ցանկանում մեկնաբանել շահարկումները":
Յուրան նաև իր կարծիքը հայտնեց ամերիկյան "Ռեալ Սոլթ-Լեյք" թիմի հետ պայմանագիր ստորագրած ֆուտբոլիստ Արթուր Աղասյանի մասին, որն այժմ խաղում է հենց այն 14 համարի մարզաշապիկով, որով "Ռեալ Սոլթ-Լեյքի" կազմում ԱՄՆ առաջնության հաղթող է դարձել Յուրա Մովսիսյանը. "Հուսով եմ, որ նա առաջին հերթին կկարողանա ամրապնդվել MLS-ում, որից հետո նաև կարժանանա ազգային հավաքականի ուշադրությանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1