10:27 "Յուվենթուսի" երկրպագուն աճուրդի է հանել Ամաուրիին | |
Հեղինակավոր AP լրատվական գործկալությունը տեղեկացնում է, որ Թուրինի "Յուվենթուսի" մի երկրպագու որոշել է ֆինանսապես թիմին օգնել` աճուրդի հանելով "Ծեր Սինյորայի" իտալացի հարձակվող Ամաուրիին eBay-ում: Մինչ այն պահը, երբ թուրինյան ակումբի ներկայացուցիչները հայտարարությունը հանել են, Ամաուրիին ցանկացել էին գնել 78 մարդ, ում համար առավելագույնս առաջարկվել էր 10 մլն եվրո գումար: Նշվում է, որ երկրպագուն իր հայտարարության մեջ գրել էր, որ Ամաուրիին գնելու դեպքում որպես պարգև անվճար կտրվի նաև Պաոլո Դե Չելյեն:
Հիշեցնենք, որ "Ծեր Սինյորայի" ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում վաճառել իտալացի հարձակվողին, ով թուրինյան ակումբի շարքերը համալրել է 2008թ.-ին 22.8 մլն եվրոյի դիմաց: Ներկայիս դրությամբ իտալացին շաբաթական ստանում է 70.000 եվրո գումար` ընդհանրապես խաղադաշտ դուրս չգալով: | |
|
Total comments: 0 | |