Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հանդեսը տեղեկացնում է,
որ բրազիլացի 27-ամյա ունիվերսալ կիսապաշտպան Միշել Բաստոսին ձեռք բերելու պաշտոնական առաջարկությամբ
Թուրինի "Յուվենթուսն" արդեն դիմել է ֆրանսիական "Լիոնին": Բաստոսի տրանսֆերի դիմաց "Ծեր սինյորան"
առաջարկել է 12 մլն եվրո, մինչդեռ իր խաղացողին ֆրանսիական ակումբը գնահատում է ավելին և ցանկանում է ստանալ առնվազն 16 մլն եվրո: Երկու ակումբների ներկայացուցիչները
շուտով կսկսեն բանակցությունները: Հվաելենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Միշել Բաստոսը "Լիոնի" կազմում անց է կացրել 28 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ:
|