11:35 "Յուվենթուսն" իրոք ցանկանում գնել Լյորենտեին | |
Թուրինի "Յուվենթուսի" գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան հաստատել է այն լուրերը, թե իբր "Ծեր Սինյորայի" ղեկավարությունը մտադիր է գնել Բիլբաոյի "Ատլետիկի" 27-ամյա հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեին, ով օրերս չի ցանկացել երկարաձգել բասկյան ակումբի հետ մինչև 2013թ.-ի ամառ գործող իր պայմանագիրը: "Մենք, իրոք, բանակցություններ ենք վարում: Սա շատ դժվարին գործընթաց է, քանի որ "Ատլետիկը" մտադիր չէ բաց թողնել իր հարձակվողին",- ասել է Բեպպե Մարոտտան` նշելով նաև, որ թուրինյան ակումբը տաղանդավոր 27-ամյա իսպանացու համար պատրաստ է վճարել ոչ ավելի, քան 16-20 մլն եվրո:
| |
|
Total comments: 0 | |