Թուրքական "Ֆեներբախչեի" ուրուգվայցի պաշտպան Դիեգո Լուգանոն մոտ է "Յուվենթուս"
տեղափոխվելուն: Համաձայն Tuttosport պարբերականի տարածած տեղեկությունների՝ ուրուգվայցի
ֆուտբոլիստի գործակալը ժամանել է Միլան, որտեղ արդեն իսկ բանակցություններ է
վարում Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարության հետ: Աղբյուրի ունեցած տեղեկություններով` 31-ամյա Լուգանոյի տրանսֆերային արժեքը կազմելու է 3.5 մլն եվրո: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Դիեգո Լուգանոն Թուրքիայի առաջնությունում անց է
կացրել 28 խաղ և դարձել է 7 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը "Ֆեներբախչեի" հետ նախատեսված է մինչև 2013թ.-ը:
|