Home » 2011 » Ապրիլ » 21 » "Յուվենթուսը" ցանկանում է ձեռք բերել Աբել Հերնանդեսին
22:50
"Յուվենթուսը" ցանկանում է ձեռք բերել Աբել Հերնանդեսին
 Իտալիայում մեծ հեղինակություն վայելող La Gazzetta dello Sport հանդեսը տեղեկացնում է, որ Թուրինի "Յուվենթուսը" դեմ չէ թիմի կազմը համալրելու սիցիլիական "Պալերմոյի" ֆուտբոլիստ Աբել Էրնանդեսով:
Տեղեկություն է հայտնվել այն մասին, որ "Ծեր Սինյորայի" գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ արդեն իսկ պաշտոնական առաջարկություն է ուղարկել սիցիլիական ակումբի նախագահ Մաուրիցիո Ձամպարինիին:
Ենթադրվում է, որ այս գործարքին մասնակից կդարձնեն նաև Ամաուրիին, ով Աբել Էրնանդեսի փոխարեն կտեղափոխվի "Պալերմո": Բնականաբար, բացի դա, "Յուվենթուսը" ստիպված է լինելու սիցիլիական ակումբին վճարել նաև բավական պատկառելի գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1