Իտալական "Ուդինեզեի" խաղացողներ Մաուրիսիո Իսլան և Կվադվո Ասամոան շատ շուտով կդառնան Թուրինի "Յուվենթուսի" ֆուտբոլիստներ: Այս երկու խաղացողներն արդեն բուժզննում են անցել թուրինյան թիմի մարզաբազայում, և արդեն իսկ այսօր սպասվում է, որ նրանք 4-ամյա պայմանագիր կկնքեն "Ծեր Սինյորայի" հետ: Հավելենք, որ 23-ամյա Ասամոայի և 24-ամյա Իսլայի համար թիմը վճարել է շուրջ 15 մլն եվրո:
|