Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, Լևերկուզենի "Բայերի" շվեյցարացի եզրային կիսապաշտպան Թրանկիլյո Բարնետան կարող է տեղափոխվել Թուրինի "Յուվենթուս": Թուրինցիների ղեկավարությունը գտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է լրջորեն ուժեղացնել թիմի հարձակման ձախ եզրը: Ամենայն հավանականությամբ, "Յուվենթուսին" կհաջողվի Բարնետային ձեռք
բերել ավելի ցածր գնով, քանի որ գերմանական ակումբի հետ շվեյցարացի
ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի: Նշենք, որ խաղացողի տրանսֆերը գնահատվում է շուրջ 8 մլն եվրո: Նշենք, որ ավելի վաղ Բարնետայի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում անգլիական "Նյուքասլը":
|