09:03 "Յուվենթուսը" կգնի, այլ ոչ թե կվաճառի | |
Թուրինի "Յուվենթուսի" գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան օրերս անկեղծ հաստատել է այն ինֆորմացիան, թե իր ակումբը շատ մոտ է Բիլբաոյի "Ատլետիկի" հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեի հետ պայմանագիր կնքելուն, բացի այդ մեկնաբանել է այն լուրը, թե իբր Մյունխենի "Բավարիան" լրջորեն ցանկանում է գնել Արթուրո Վիդալին. "Մեր հայացքը դեպի ապագան է ուղղված, այդ պատճառով էլ մենք խաղացողների մոնիթորինգ ենք անցկացնում: Գտնում ենք այնպիսի ֆուտբոլիստների, ում պայմանագիրը շատ շուտով ավարտին է մոտենում: Բասկ հարձակվողը նրանց թվում է: Լյորենտեի հետ բանակցությունները լավ ելք կունենան: Ինչ վերաբերում է Վիդալին, ապա ոչ միայն նրա, այլև մի շարք այլ խաղացողների վերաբերյալ առաջարկներ են եկել, սակայն մենք սովոր ենք գնել առաջատարներին, այլ ոչ թե վաճառել նրանց: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այժմ "Բավարիան" լրջորեն ցանկանում է Արթուրո Վիդալին, սակայն այս դեպքում պաշտոնական առաջարկ չի եղել",- ասել է "Ծեր Սինյորայի" գործադիր տնօրենը:
| |
|
Total comments: 0 | |