08:35 "Յուվենթուսն" ամռանը մտադիր է գնել | |
Թուրինի "Յուվենթուսն" իր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կամաց-կամաց վերականգնում է նախկին փառքն ու հեղինակությունը, բայց թիմերը հեղինակավոր են դառնում նաև անվանի խաղացողներով, որոնք այսօր այնքան էլ շատ չեն "բյանկոներիների" կազմում: Այդիսկ պատճառով թուրինյան ակումբի ղեկավարությունը որոշել է այս ամռանը մի քանի հեղինակավոր խաղացողների գնել: Այդ խաղացողների շարքում են հայտնվել Մադրիդի "Ռեալի" ներկայիս երկու հերոսները` Խաբի Ալոնսոն և Գոնզալո Հիգուայինը: Ըստ հեղինակավոր Corriere dello Sport պարբերականի` վերոնշյալ երկու խաղացողների համար "Յուվենթուսը" պատրաստ է վճարել ավելի քան 40 մլն եվրո, որը կարող է ավելանալ ու հասնել առնվազն 55 մլն-ի:
| |
|
Total comments: 1 | |
| |