Թուրինի "Յուվենթուսը" հետաքրքրված է գերմանական "Համբուրգի" հոլանդացի կիսապաշտպան Էլյերո Էլիայով: Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը կարող էր հայտնվել "Յուվենթուսում" դեռևս անցած ամառ, սակայն "Համբուրգը" խաղացողին ոչ ի գնով չվաճառեց: Անցած մրցաշրջանում Էլիան բավականին անհաջող հանդիպումներ անցկացրեց, ինչը կարող է առիթ դառնալ, որպեսզի գերմանացիները հրաժարվեն ֆուտբոլիստից: Խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 8 միլիոն եվրո:
|