07:50 "Յուվենթուսը" դեռ գնելու ցանկություն ունի | |
Այն բանից հետո, երբ հռոմեական "Ռոմայի" չեռնոգորացի հարձակվող Միրկո Վուչինիչը համաձայնեց տեղափոխվել "Յուվենթուս", թուրինյան ակումբն այլևս հարձակվողներ չի փնտրում, սակայն դեմ չէ ուժեղացնելու թիմի եզրային գոտին: Ինչպես հաղորդում է Football
Italia ռադիոկայանը, "Յուվենթուսի" հնարավոր ձեռքբերումներից կարող են լինել Լուիշ Նանին "Մանչեսթերից", Դիեգո Պերրոտին "Սևիլյայից" և Իբրահիմ Աֆելլայը "Բարսելոնայից": Թե ով կհամալրի "Ծեր սինյորայի" կազմը մինչև մրցաշրջանի սկիզբ, մնում է ընդամենը մեկ ամիս սպասել, երբ կավարտվի տրանսֆերային հագեցած շրջանը: | |
|
Total comments: 0 | |