Home » 2011 » Հուլիս » 13 » "Յուվենթուսը" համաձայնության է եկել Ռոսսիի հետ
16:29
"Յուվենթուսը" համաձայնության է եկել Ռոսսիի հետ
 Ըստ իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանի՝ իտալական և իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Թուրինի "Յուվենթուսը" կարողացել է համաձայնության գալ իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի հետ վերջինիս անձնական պայմանագրի հարցում: Ըստ տեղեկությունների՝ մոտ օրերս ֆուտբոլիստի և "Ծեր Սինյորայի" միջև կնքվելու է 4 տարվա պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրի համար Ռոսսին ստանալու է 3.5 մլն եվրո աշխատավարձ: Որպեսզի տրանսֆերն իրականանա, անհրաժեշտ է, որ այս պայմաններին համաձայնի նաև "Վիլյառեալը", որն իր իտալացուն վաճառելու համար ցանկանում է ստանալ ամենաքիչը 30 մլն եվրոյի չափով փոխհատուցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hayk | Tags: ԶԼՄ, Ծեր Սինյորա, Football Italia, Վիլյառեալ, Ջուզեպպե Ռոսսի, Թուրինի Յուվենթուս | Rating: 5.0/1
Total comments: 0