Home » 2012 » Մայիս » 16 » "Յուվենթուսը" հետաքրքրված է
07:06
"Յուվենթուսը" հետաքրքրված է
 Թուրինի "Յուվենթուսը" պատրաստ է ավելի քան 40 մլն եվրո ծախսել` թիմն այս ամռանը բարձրակարգ հարձակվողով համալրելու ակնկալիքով: "Ծեր Սինյորայի" ղեկավարությունը, սակայն, դեռևս հստակ չի կողմնորոշվել, թե որ խաղացողին է ցանկանում գնել` Գոնզալո Հիգուայինին "Ռեալից", Կառլոս Տևեսին "Սիթիից", Ռոբին վան Պերսիին "Արսենալից", թե՞ Լուիս Սուարեսին, ում գործերը լավ չեն "Լիվերպուլի" ղեկավարության հետ: Իտալական մամուլում նշվում է, որ վերոնշյալ խաղացողներից յուրաքանչյուրին տարեկան մոտ 7.5 մլն եվրո աշխատավարձ կնշանակվի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0