Home » 2011 » Մարտ » 20 » "Յուվենթուսը" հետաքրքրված է "Բավարիայի" հարձակվողի ծառայություններով
12:20
"Յուվենթուսը" հետաքրքրված է "Բավարիայի" հարձակվողի ծառայություններով
 Գերմանական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ իտալական Թուրինի "Յուվենթուսն" այս ամռանը տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել Մյունխենի "Բավարիայի" հարձակվող Մարիո Գոմեսին:
Նշենք, որ Գոմեսի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2013թ.-ին, իսկ նրա տրանսֆերային արժեքն այս պահի դրությամբ կազմում է շուրջ 18 մլն. եվրո: Բացի դրամական փոխհատուցումից "Յուվենթուսը" գերմանական ակումբին կարող է առաջարկել իր հարձակվողներից մեկին՝  Ամաուրիին կամ Վինչենցո Յակվինտային:
Հիշեցնենք, որ Գոմեսը գերմանական "Բուդեսլիգայի" ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի "Բավարիայի" կազմում անցկացրել է  25 խաղ և դարձել է 19 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1