Home » 2011 » Մարտ » 10 » "Յուվենթուսը" հետաքրքրված է Զիդանի ծառայություններով
23:04
"Յուվենթուսը" հետաքրքրված է Զիդանի ծառայություններով
Իտալական La Gazzetta Dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" կանտերայի "Կադետե Ա"-ի երիտասարդ ֆուտբոլիստ Էնցո Զիդանը, ով հանդիսանում է նաև լեգենդար Զինեդին Զիդանի որդին, արդեն սկսել է հետաքրքրել մի շարք ակումբների, այդ թվում նաև թուրինյան "Յուվենտուսին", որտեղ ժամանակին հանդես է եկել իր հայրը:
Տեղեկացնենք, որ երևի շատերն են հիշում, որ Զիզուն 1996թ.-ից հանդես էր գալիս հենց իտալական ակումբում, իսկ 5 տարի անց նա տեղափոխվեց Մադրիդ:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լեգենդը Իտալիայում երկու անգամ դարձել է Սկուդետոյի հաղթող, իսկ մեկ անգամ էլ նվաճել է "Եվրոպայի սուպերգավաթը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0