Home » 2011 » Օգոստոս » 14 » "Յուվենթուսը" կփորձի վարձակալել Ալեքսին
16:43
"Յուվենթուսը" կփորձի վարձակալել Ալեքսին
 Ինչպես հայտնում է հանրահայտ La Gazzetta dello Sport իտալական պարբերականը, Թուրինի "Յուվենթուսը" ցանկանում է մեկ մրցաշրջանով վարձակալել Լոնդոնի "Չելսիի" բրազիլացի կենտրոնական պաշտպան Ալեքս դա Կոշտային: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեքսին "Յուվենթուսը" կփորձի միանգամից գնել 9 մլն եվրոյով, սակայն "թոշակառուների" ղեկավարությունը մերժել էր "Ծեր սինյորայի" առաջարկը, որից հետո այժմ "բյանկորիները" փորձում եմ վարձակալել խաղացողին:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ թուրինյան թիմը պահեստային տարբերակ էլ ունի. եթե նրանք չկարողանան վարձակալել Ալեքսին, ապա կփորձեն գնել ուրուգվայական "Նասիոնալի" երիտասարդ պաշտպան Սեբաստիան Կոատեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0