Երեկ Թուրինի "Յուվենթուսն" ավարտեց իր առաջին
պաշտոնական
հանդիպումը
"Յուվենթուս
Արենա"
նորակառույց
մարզադաշտում:
Իտալիայի
առաջնության
2-րդ
տուրում,
որի
ժամանակ
թիմերն
իրականում
առաջին
հանդիպումն
էին
անցկացնում,
"բյանկոներիները"
ընդունեցին
"Պարմային":
Անտոնիո
Կոնտեի
սաները
մրցակցի
նկատմամբ
մեծ
առավելություն
ունեին
ողջ
հանդիպման
ընթացքում,
որն
էլ
վերածեցին
գոլերի`
խփելով
4-ը
և
ընդունելով
միայն
1-ը:
"Յուվենտուս Արենայում" առաջին պաշտոնական
գոլը
հեղինակեց
թիմի
նորեկ
Լիխշտայները
Վերջինս
աչքի
ընկավ
Պիրլոյի
փոխանցումից
հետո
հանդիպման
17-րդ
րոպեին:
Խաղի
58-րդ
րոպեին
դիպուկ
հարվածով
աչքի
ընկավ
արդեն
Պեպեն,
իսկ
"Յուվեի"
նորեկ
Արտուրո
Վիդալը
74-րդ
րոպեին
հեռահար
գեղեցիկ
հարվածով
հաշիվը
դարձրեց
3-0 հօգուտ թուրինցիների:
"Ծեր
Սինյորան"
նաև
չորրորդ
գնդակն
ուղարկեց
մրցակցի
դարպասը.
անչափ
գեղեցիկ
գոլի
հեղինակ
դարձավ
Մարկիզիոն: "Պարմայի" կազմում հանդիպման վերջին րոպեներին աչքի ընկավ նախկին թուրինցի Ջովինկոն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարված:
|