Home » 2012 » Մայիս » 13 » "Յուվենթուսը" յուրահատուկ ռեկորդ է սահմանել
23:04
"Յուվենթուսը" յուրահատուկ ռեկորդ է սահմանել
 Երեկ իտալական "Ա Սերիայի" վերջին տուրի շրջանակներում սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթելով "Ատալանտային"` Թուրինի "Յուվենթուսը" բացառիկ նվաճման հասավ. թիմը Իտալիայի ավարտված առաջնությունում ոչ մի պարտություն չկրեց` դառնալով 23 հաղթանակի և 15 ոչ-ոքիի հեղինակ: Այսկերպ "Յուվենթուսը" դարձավ երրորդ թիմը, ում հաջողվում է տիրանալ "Սկուդետտոյին" առանց պարտություն կրելու: Հեռավոր 1978/1979թթ. մրցաշրջանում նման դեպք պատահել է "Պերուջիայի" հետ, իսկ ահա 1991/1992թթ. մրցաշրջանում` "Միլանի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0