Թուրինյան "Յուվենթուսը" նորից լրջորեն է հետաքրքրված իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեի ծառայություններով: Այն բանից հետո, երբ Ալեսանդրո Մատրին, շատ ցածր արդյունավետության հետ պայմանավորված, դուրս մնաց "զեբրերի" հիմնական կազմից` թիմի ղեկավարությունն էլ ընկավ բարձրակարգ հարձակվողի փնտրտուքների մեջ: Եվ ներկա պահին թուրինյան ակումբը կանգ է առել Բիլբաոյի "Ատլետիկի" առաջատարի վրա, որի համար առաջարկում է առնվազն 5-6 միլիոն եվրո գումար:
|