18:21 Զանետտին կշարունակի խաղալ | |
Իտալական "Ինտերի" լեգենդար ավագ ու պաշտպան Խավիեր Զանետտին իտալացի լրագրողներին պատմել է, որ դեռևս չի պատրաստվում հեռանալ մեծ ֆուտբոլից, թեև արդեն իսկ 39 տարեկան է: "Ես դեռ մտադիր եմ շարունակել կարիերաս ու խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Ամեն բան այնպես է ստացվում, որ ես, իրոք, կարող եմ խաղալ: Ես իմ այս որոշումն ընդունել եմ այս մրցաշրջանի ընթացքում, երբ մեր թիմին հաջողվեց 10 խաղ անընդմեջ առանց պարտության ելույթ ունենալ: Ինչո՞ւ չպետք է շարունակել խաղալը, եթե մարմինս ինձ դա թույլ է տալիս",- ասել է արգենտինացի խաղացողը, ում պայմանագիրը գործում է մինչև 2013թ.-ի ամառը, թեև հիմա "ներաձուրիները" պատրաստ են ևս 1 մրցաշրջանով երկարաձգել այն:
| |
|
Total comments: 0 | |