Անցած մրցաշրջանի ընթացքում իտալական
"Բրեշիայի" կազմում ելույթ ունեցած ֆրանսիացի եզրային ունիվերսալ պաշտպան Ջոնաթան Զեբինան
կդառնա Ֆրանսիայի ուժեղագույն դիվիզիոնում հանդես եկող "Բրեստ" ակումբի
ֆուտբոլիստ: Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հանդեսի
հավաստմամբ` խաղացողի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն իսկ հաջորդ շաբաթվա
ընթացքում, երբ 33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի իր նոր ակումբում: Նշենք, որ 13
տարի շարունակ Ջոնաթան Զեբինան հանդես է եկել Իտալիայի "Ա Սերիայում",
որտեղ անց է կացրել ավելի քանի 250 խաղ: 2001թ.-ին ֆրանսիացի ֆուտբոլիստը
"Ռոմայի" հետ դարձել է Իտալիայի չեմպիոն: Իսկ 2004-2010թթ. ընթացքում
Զեբինան պաշտպանել է Թուրինի "Յուվենթուսի" գույները: