10:05 "Զենիթում" շատ բարդ իրավիճակ է ստեղծվել | |
Ռուսական "Զենիթի" գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետտին Ռուսատանի առաջնության 9-րդ տուրի "Կռիլյա Սովետովի" հետ խաղից հետո (Խմբ. հանդիպումն ավարտվել է` 2-2 հաշվով) լրագրողներին ներկայացրել է թիմում տիրող իրավիճակը: "Առաջին խաղակեսում մեր մոտ քիչ բան էր ստացվում, սակայն երկրորդում թիմն այլ տրամադրվածությամբ սկսեց խաղալ: Մենք լիովին հավասարեցրինք հաշիվը և կարող էինք նույնիսկ առաջ անցնել: "Զենիթն" արժանի էր հաղթանակի: Ցավոք, թիմում մթնոլորտը այլևս հանգիստ չէ, քանի որ որոշ խաղացողների պահվածքը շատ սխալ է: Նրանք պետք է հասկանան, որ իրավացի չեն: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ երկրորդ կեսում թիմի ցուցադրած խաղից հետո մեր երկրպագուները պետք է որ հանգիստ լինեն: Հուսով եմ, որ ստեղծված լարվածությունը շուտով կվերանա, և ամեն բան արդեն իր տեղը կընկնի: Ես հուսով եմ",- ասել է իտալացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |