17:44 "Զենիթը" 5-0 "ռեկորդային" հաշվով հաղթել է "Սպարտակին" | |
Ռուսական "Պրեմիեր լիգայի" վերջին երկու տարիների չեմպիոն ու առաջատար "Զենիթը" ուղղակիորեն րոպեներ առաջ սեփական հարկի տակ` Սանկտ-Պետերբուրգի "Պետրովսկի" մարզադաշտում, ջախջախել է իր հիմնական ախոյան Մոսկվայի "Սպարտակին" խոշոր 5-0 հաշվով, ընդ որում` այդ հաշիվը մոսկովյան թիմի համար դեռ համարվում է ամենախոշոր պարտությունը ռուսական "Պրեմիեր լիգայի" պատմության մեջ: Մինչև այսօր "Սպարտակի" ֆուտբոլիստները երբեք իրենց մրցակցին չեն պարտվել 5 գնդակի տարբերությամբ: Ամենից խոշոր պարտությունը մոսկովյան այս թիմը կրել է 2008թ.-ին, երբ 1-5 հաշվով պարտվել է "ԲԿՄԱ"-ին: Անցած մրցաշրջանում էլ մոսկովյան թիմը չորս գնդակի տարբերությամբ` 0-4 հաշվով պարտվել է "Ռոստովին":
| |
|
Total comments: 0 | |