Home » 2012 » Հունվար » 15 » "Զենիթը" կորուստ կունենա
08:39
"Զենիթը" կորուստ կունենա
 Ինչպես նշում են ռուսական էլեկտրոնային մարզական պարբերականները, Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" պահեստային խաղացող, 28-ամյա եզրային հարձակվող Սաբոլչ Հուսթին կարող է տեղափոխվել անգլիական "Պրեմիեր լիգա", որտեղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են տեղի "Ֆուլհեմը", "Բլեքբեռնը" և "Ուիգանը": Ինչպես այսօր նշել է խաղացողի գործակալը, իր հաճախորդը ցանկանում է շուտափույթ կերպով հեռանալ "ռուսական դժոխքից", որտեղ չի կարողանում շահել գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետիի վստահությունը:
  Հավելենք, որ խաղացողի տրանսֆերային փոխհատուցման արժեքը գնահատվում է մոտ 7 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 643 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0