Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը"` գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետտիի անմիջական միջնորդությամբ, բանակցություններ է սկսել հռոմեական "Ռոմայի" և Իտալաիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիի հետ: "Ռոման" ֆուտբոլիստի համար սահմանել էր 30 միլիոն եվրո տրանսֆերային արժեք, սակայն թիմը գտնվում է ֆինանսական ծանր խնդիրների մեջ, ինչի համար "Գայլերը" պատրաստ են իջեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային գինը: Սակայն պետք է նաև նշել, որ դե Ռոսսին հայտարարել է, որ ոչ մի ցանկություն չունի Իտալիայից դուրս խաղալու:
|