Մադրիդի "Ատլետիկոյի" ուրուգվայցի 31-ամյա առաջատար հարձակվող Դիեգո Ֆոռլանը հայտնվել է Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" ուշադրության կենտրոնում. այս մասին հաղորդում է ռուսական Sports.ru կայքը: Ֆուտբոլիստի գործակալը արդեն հանդիպել է ռուսական ակումբի ներկայացուցիչների հետ և քննարկել Ֆոռլանի նհարավոր տեղափոխության հարցը և մի քանի այլ մանրամասներ: Հայտնի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև "Ինտերը":