Home » 2012 » Մարտ » 10 » Զիդան. "Մոուրինյոն պետք է արդյունք ապահովի"
23:02
Զիդան. "Մոուրինյոն պետք է արդյունք ապահովի"
 Մադրիդի "Ռեալի" աստղային գործադիր տնօրենն այսօր զերծ չի մնացել իսպանացի լրագրողների սադրիչ հարցերից և հայտարարել է, որ "Արքայական ակումբի" համար այժմ կարևոր է ոչ թե թիմի ներկայիս գլխավոր մարզչի մնալ-չմնալու խնդիրը, այլ "սերուցքայինների" ցուցադրած տպավորիչ խաղը: "Այսօր Ժոզե Մոուրինյոյի համար տոն է, քանի որ նա որպես "Ռեալի" գլխավոր մարզիչ կանցկացնի իր 100-րդ հանդիպումը: Կարծում եմ՝ եթե թիմը լավ արդյունքներով ավարտի ընթացիկ մրցաշրջանը, ապա ամեն բան հնարավոր է: Գուցե պորտուգալացի մարզիչը մի քանի տարուց իր 500-րդ հանդիպումն անցկացնի "Արքայական թիմի" կազմում",- ասել է Զինեդին Զիդանը Marca հանդեսի լրագրողի սադրիչ հարցին ի պատասխան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 680 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0