Home » 2011 » Ապրիլ » 23 » Զիդանը "Ծեր Սինյորային" խորհուրդ է տալիս ձեռք բերել Մենեզին
10:41
Զիդանը "Ծեր Սինյորային" խորհուրդ է տալիս ձեռք բերել Մենեզին
 Ռուսական soccer.ru-ն` ըստ Tuttosport պարբերականի տեղեկատվության, գրում է, որ Թուրինի "Յուվենթուսի" նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանն իր նախկին ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել հռոմեական "Ռոմայի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ժերեմի Մենեզին:
Նշենք, որ թուրինյան ակումբը ֆրանսիացի խաղացողի նկատմամբ ցուցաբերում  է  հետաքրքրություն, և հնարավոր է, որ նրան գնի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Վերջում հավելենք, որ 23-ամյա հարձակվողն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ներկայիս ակումբի հետ. վերջերս նա վիճել էր թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 559 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0