Home » 2012 » Սեպտեմբեր » 30 » Զիդանը չի աշխատում "Ռեալի" գլխավոր թիմի հետ
09:46
Զիդանը չի աշխատում "Ռեալի" գլխավոր թիմի հետ
 Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային ընտրանու վաղուց նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը այլևս չի զբաղեցնում "Արքայական ակումբի" մարզական տնօրենի պաշտոնը: Դեռևս երեկ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այդ մասին ասել է "Դեպորտիվոյի" հետ կայանալիք հանդիպման թեմայի շուրջ անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ: "Լրագրողներ, Դուք ի՞նչ է, քնած եք: Զինեդին Զիդանն այլևս չի աշխատում առաջին թիմի հետ",- ժպիտով ասել է պորտուգալացի մասնագետը` հիշեցնելով, որ ավելի վաղ նա հայտարարել էր, թե ցանկանում է զբաղվել զուտ մարզչական կարիերայով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 355 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0