15:29 Զիդանը դատի կտա իրեն "մարմնավաճառ" ասած կոմիկին | |
Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" կենդանի լեգենդ Զինեդին Զիդանը, ով ներկայումս ստանձնել է "Արքայական ակումբի" սպորտային տնօրենի դերը, որոշել է դատի տալ Քրիստոֆ Ալևյուկյե անունով ֆրանսիացի կոմիկին, ով "բլանկոսների" սպորտային տնօրենին "մարմնավաճառ" է անվանել նրա համար, որ ֆրանսիացին ավելի վաղ Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայից 11 մլն եվրո էր վերցրել, որի դիմաց պետք է ՖԻՖԱ-ի նախագահական կազմին համոզեր, որպեսզի Աշխարհի 2022թ.-ի առաջնությունը կայանա Քաթարում (Խմբ. Նշենք, որ հենց Քաթարում էլ կայանալու է Աշխարհի 2022թ.-ի առաջնությունը): Զիզուի հայցը ֆրանսիական դատարանին հետևյալն է. 70.000 եվրո փոխհատուցում անձնական բնույթի վիրավորանք անելու համար: Այս առիթով ֆրանսիացի կոմիկն ասել է. "Եթե ես ստիպված լինեմ ամեն անգամ իմ ասածների համար դատարան ներկայանալ, ապա կստացվի, որ ավելի լավ է հենց դատարանում էլ կյանքս անցկացնեմ":
| |
|
Total comments: 0 | |