18:21 Զիդանը պաշտպանում է Պեպեին | |
Մադրիդի "Ռեալի" աստղային սպորտային տնօրեն Զինեդին Զիդանը` տեսնելով, որ ողջ եվրոպական մամուլը քննադատում է "Արքայական ակումբի" պորտուգալացի Պեպեին, կանգնել է մադրիդցիների "3 համարի" թիկունքին: "Ֆուտբոլային դաշտից դուրս Պեպեն շատ հանգիստ տղա է: Նա խաղաղ ու բարեկիթ անձնավորություն է, ավելին` նա նաև շատ ուսյալ է: Բայց երբ սկսվում է խաղը, Պեպեն "կենդանանում է"` վերածվելով իսկական գլադիատորի: Նա միշտ ցանկանում է հաղթել, անկախ թե ինչպիսի խաղ է ցուցադրում "Ռեալը" կամ էլ Պորտուգալիայի ազգային հավաքականը",- ասել է "Ռեալի" լեգենդը:
| |
|
Total comments: 0 | |