Home » 2012 » Սեպտեմբեր » 14 » "Զինագործը" կհայտնվի՞ ճաղերի ետևում
06:43
"Զինագործը" կհայտնվի՞ ճաղերի ետևում
 Ըստ բրիտանական լրատվամիջոցների` Լոնդոնի "Արսենալի" բրազիլացի ձախ պաշտպան Անդրե Սանթոսը բրիտանական ոստիկանության կողմից մեղադրվում է սեփական մեքենան անուշադիր վարելու մեջ: 29-ամյա հայտնի բրազիլացին ձերբակալվել է դեռևս օգոստոսին սեփական ակումբի մարզաբազայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Իրավապահ մարմինները օրերս հայտարարել են, որ ֆուտբոլիստի գերհզոր ավտոմեքենայի արագությունը գերազանցել է անգամ 130 մղ/ժ-ը: Հանդուգն վարորդը սեպտեմբերի վերջին ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ: Ֆուտբոլիստին կարող են դատապարտել անգամ երկու տարվա ազատազրկման, եթե նրա գործը հանկարծ հասնի Թագավորական դատարան, և նա լիովին մեղավոր ճանաչվի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0