18:18 Զինեդին Զիդան. "Աբիդալն ուժեղ մարդ է" | |
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և ավագ Զինեդին Զիդանը, տեղեկանալով, որ կատալոնական "Բարսելոնայի" իր հայրենակից Էրիկ Աբիդալը մոտ մոտ ժամանակներս պետք է լյարդի փոխպատվաստում կատարի` պառկելով վիրահատական սեղանին, ոգեշնչել է Էրիկին` վերջինիս մասին գեղեցիկ խոսքեր ասելով: Իսպանական Sport.es սպորտային պորտալը մեջբերում է Զիզուի խոսքերը. "Ես Աբիդալի հետ շատ եմ խաղացել և գիտեմ, որ նա ուժեղ մարդ է: Վիրահատությունից հետո նա ավելի կհզորանա: Նրա ընտանիքի անդամները պետք է տղամարդկություն ցույց տան և էլ ավելի վստահեն նրան":
| |
|
Total comments: 0 | |