17:53 Զլատան Իբրահիմովիչ. "Գվարդիոլան տղամարդ չէ" | |
Իտալական "Միլանի" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին քննադատում է կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Զլատանը կարծում է, որ հենց Պեպի մեղքով է, որ ինքը ստիպված է եղել լքել աշխարհի լավագույն ակումբը: Հեղինակավոր Four Four Two պարբերականը մեջբերում է շվեդ գոլահարի խոսքերը. "Երբ ես հեռանում էի "Բարսելոնայից", ինքս ինձ ասացի. "Ես հեռանում եմ աշխարհի լավագույն ակումբից, սակայն այդ թիմում կա մի մարդ, ում հետ ես տարաձայնություն ունեմ": Գվարդիոլան տղամարդ չէ: Նա չկարողացավ ինձ բացատրել, թե խնդիրն ինչում է: Բայցևայնպես, ես, չհասկանալով ստեղծված իրավիճակի պատճառը, տղամարդկություն դրսևորեցի և հեռացա "Բարսելոնայից": Հեռանալուցս մի քանի ամիս շարունակ անընդհատ փորձում էի վերհիշել ամեն ինչ և մոտս առաջացած հարցերին պատասխաններ գտնել, սակայն ոչինչ չէր ստացվում: Հետո ինձ համար որոշեցի. "Թքած ունեմ նրանց վրա: Ինձ դա պետք չէ: Ավելի լավ է լինեմ այնտեղ, որտեղ կարող եմ ցուցադրել իմ բոլոր հնարավորությունները":
| |
|
Total comments: 0 | |