Այսօր մեկնարկում է եվրոպական ամենահեղինակավոր առաջնություններից վերջինը` իտալական "Ա Սերիան": Իտալիայի առաջնությունը կբացվի "Միլան"-"Լացիո" գերհետաքրքիր հանդիպմամբ: "Ռոսոներիների" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նախախաղյան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մեկնարկելիք առաջնության մասին. "Վստահ եմ, որ մենք կկարողանանք պաշտպանել տիտղոսը: Ամռանը "Միլանը" ձեռք է բերել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կարող են ամրապնդել մեր խաղը: Մենք ավելի ուժեղ ենք, քան անցած մրցաշրջանում":
|