Home » Articles » Համաշխարհային ֆուտբոլ |
![]()
Իտուրբեն սկսել է ֆուտբոլ խաղալ "Սերո Պորտենիո” ակումբում: Առաջին հանդիպումը այդ թիմի կազմում անց է կացրել Պարագվայի առաջնության 21-րդ տուրում` 2009 թվականի հունիսի 28-ին` 16 տարեկան հասակում: Արդեն 17 տարեկանում Խավիերն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց "Կիլմես” ակումբ: 2011 թվականի հունվարին հայտարարվեց, որ Իտուրբեն պայմանագիր է ստորագրել պորտուգալական "Պորտուի” հետ, և արդեն այս ամռանը կտեղափոխվի "Պորտու”, երբ լրանա նրա 18-ամյակը: Իսկ մինչև չափահաս դառնալը նա դեռ կխաղա հարազատ "Սերո Պորտենիոյում”: Կյանքի մեծ մասն ապրելով Պարագվայում` Իտուրբեն միջազգային կարիերան սկսել է Պարագվայի հավաքականի կազմում: 16 տարեկան հասակում նա խաղացել է Պարագվայի ազգային հավաքականի կազմում` Չիլիի դեմ ընկերական հանդիպման ընթացքում դուրս գալով փոխարինման: Քանի որ դա ընկերական հանդիպում էր, Իտուրբեն դեռ հնարավորություն ուներ ընտրելու Արգենտինայի ազգային հավաքականը: Եվ Իտուրբեն կատարեց իր ընտրությունը հօգուտ Արգենտինայի հավաքակաի: Նա ընդգրկվեց երիտասարդ արգենտինացի ամենատաղանդավոր խաղացողների շարքում, և մասնակցեց մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությանը, որը կայանում էր հարավամերիկյան Պերուում: Այնտեղ Իտուրբեն իր վրա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը, երբ հաղթական գնդակ խփեց Բրազիլիայի հավաքականի դարպասը:
| |
Views: 1736 | |
Total comments: 0 | |