Home » 2011 » Մարտ » 10 » Տոտենհեմը կանգնում է Միլանի ճանապարհին
15:53
Տոտենհեմը կանգնում է Միլանի ճանապարհին
Երեկ ՉԼ-ի խաղարկության 1/8-րդ եզրափակչի Տոտենհեմ-Միլան պատասխան հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, ինչը ձեռնտու հաշիվ էր անգլիական ակումբի համար: Տոտենհեմը արժանիորեն հաղթել էր Սան Սիրոյում, սակայն պատասխան հանդիպումը ամենևին էլ այն չէր, ինչ սպասում էին Հոթսպուրից: Շատ լավ անցկացրած առաջին խաղակեսից հետո Ռոսսոներները անհասկանալի խաղ ցուցադրեցին երկրորդ խաղակեսում: Միլանի կողմից այդպես էլ "շտուրմ" տեղի չունեցավ, և Միլանը ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում սպասում էր Տոտենհեմի պաշտպանների վրիպմանը, սակայն այդ վրիպումը կարող էր լինել միմիայն իտալացիների ճնշման արդյունքում: Այդուհանդերձ, անձամբ ես ցավում եմ Միլանի և ակումբի երկրպագուների համար, քանի որ Միլանը ավելի արժանի էր 1/4-րդում խաղալու համար, քան Տոտենհեմը: Եվ դա ոչ այն բանի համար, որ Միլանը առավել ուժեղ էր, քան Տոտենհեմը,ամենևին, պարզապես, եթե պատկերացնում եմ, որ Տոտենհեմը 1/4-րդում կխաղա ասենք Շալկեի դեմ, և այս թիմերից մեկը անխուսափելիորեն կհայտնվի կիսաեզրափակիչում: Տոտենհեմը շատ ուժեղ ակումբ է` հրաշալի մասնագետի գլխավորությամբ, սակայն 1/8-րդ եզրափակիչը այս թիմի համար արդեն իսկ խոշոր նվաճում էր, բացի այդ Տոտենհեմը հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կմնա առանց Չեմպիոնների լիգայի: Սա խոսում է այն բանի մասին, որ թիմը դեռևս այնքան չի հասունացել, որպեսզի երկու ճակատով հաջող պայքարի: Բացի այդ Տոտենհեմի խաղը մեծապես կախված է Գարեթ Բեյլի խաղից. երեկ հիմնական կազմում չէր Բեյլը, ապա հաջող չմտավ խաղի մեջ, և Տոտենհեմի խաղը կորցրել էր իր փայլը` դրա փոխարեն խաղալով ընդգծված պաշտպանողական` ոչ այնքան անգլիական ֆուտբոլ: Սակայն այս ամենը չեն արդարացնում Միլանին, թիմը պետք է գոնե մեկ գնդակ խփեր մրցակցի դարպասը:
   Եվ վերջում փոքրիկ անդրադարձ պատասխան առաջին հանդիպումներին` պայքարը շարունակում են Բարսան, Շախտյորը, Տոտենհեմը և Շալկե 04-ը, իսկ Արսենալի և Միլանի նման գրանդները արդեն իսկ դուրս են մնացել: Արսենալի դեպքում ամեն ինչ արեց հենց Արսենալը, որը համարձակվեց խմբային փուլի վերջին հանդիպումները տապալել, և դրա արդյունքում ստացավ Եվրոպայի "սարսափ" Բարսելոնային: Իսկ Միլանի դեպքում ամեն ինչ ինձ համար մի տեսակ տարօրինակ ստացվեց, դրա մասին այլևս չեմ խոսի, միայն հերթական անգամ կարող եմ ասել, որ շատ եմ ցավում Ռոսսոներների երկրպագուների համար, ում թիմը կարող էր շարունակել պայքարը Լիգայում շատ ավելի լավ ու հաջող, քան Տոտենհեմը:
Views: 753 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1