Home » 2011 » Հոկտեմբեր » 22 » 10 տարի անց Հայաստանը նոր չեմպիոն ունեցավ
23:16
10 տարի անց Հայաստանը նոր չեմպիոն ունեցավ
Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող դարձավ Երևանի "Ուլիսը", որն այսօր հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ տարավ մայրաքաղաքային մեկ այլ ակումբի` "Արարատի" նկատմամբ: Թեև խաղի հաշիվը հանդիպման 23-րդ րոպեին բացեցին "Արարատի" խաղացողները, սակայն ընդամենը 3 րոպե անց "Ուլիսի" խաղացող Միխեիլ Սիմոնյանը հավասարեցրեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Դավիթ Գրիգորյանին հաջողվեց առաջ մղել Սևադա Արզումանյանի թիմին, որը կարողացավ մինչև խաղի ավարտը պահպանել իրեն ձեռնտու հաշիվը:
Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում տարած հաղթանակից հետո Սևադա Արզումանյանի սաները ժամանակից շուտ` երկու տուր առաջ, ապահովեցին ոսկե մեդալների տիրակալի հարցը:
Այսպիսով` նախորդ 2 առաջնությունների բրոնզե մեդալակիրն այս անգամ չեմպիոն դարձավ` 10 տարվա ընդմիջումից հետո կարողանալով "Փյունիկից" խլել վերջինիս համար սովորական դարձած դիրքը:
Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
"Շիրակ" 0-0 "Փյունիկ"
"Բանանց" 3-2 "Իմպուլս"
"Միկա" 1-0 "Գանձասար"
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0