22:58 Ըստ Պեպի` առանց Մեսսիի "Բարսան" հզոր չէ | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է մնացել երեկ կայացած "Բարսելոնա"-"Ատլետիկո Մադրիդ" խաղից, քանի որ իր թիմը մի քանի խնդիրների առաջ է հայտնվել. "Մենք դժվարություններ ունեցանք, քանի որ
Ֆորլանի խաղադաշտ դուրս գալուց հետո մադրիդցիներն արագորեն ավելացրեցին խաղի տեմպը: Կարծում եմ, որ եթե "Ռեալի"
հետ այսպես խաղայինք, ապա հաստատ կպարտվեինք: Պետք է վերջնականապես կանոնակարգել խաղերն ուժեղ
թիմերի հետ, իսկ ահա Լոնդոնի "Արսենալի" հետ խաղերը հիանալի առիթ են մեզ համար": Իսկ ահա "կապտանռնագույնների" 10 համարի մասին Պեպն ասել է. "Առանց Լեոյի մենք այսպիսի խաղերում այսքան էլ ուժեղ չէինք լինի: Ամեն թիմ զգում է հատուկ խաղացողի
կարիք, իսկ մեր թիմում այդ խաղացողը Լեոն է: Ժամանակին "Ռեալն" ունեցել է Դի Ստեֆանո, իսկ մենք այժմ ունենք Մեսսի":
| |
|
Total comments: 0 | |