Home » 2011 » Մայիս » 1 » "Ինտերը" Սնեյդերի դիմաց 85 մլն ֆունտ է պահանջում
20:59
"Ինտերը" Սնեյդերի դիմաց 85 մլն ֆունտ է պահանջում
Միլանի "Ինտերի" հոլանդացի սուպերկիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերի ամենահավանական հավակնորդ "Մանչեսթեր Յունայթեդը" ստիպված կլինի 85 մլն ֆունտ վճարել, եթե ցանկանում է պայմանագիր ստորագրել հոլանդացու հետ. այս մասին տեղեկացնում է հանրահայտ The People պարբերականը:
"Սատանաների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն արդեն երկու տարի է, ինչ հետևում է Սնեյդերին: Նա հույս ուներ, որ Մոուրինիոյի հեռանալուց հետո հեշտությամբ կարող է ձեռք բերել 26-ամյա հոլանդացուն:
Հավելենք, որ "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նույպես հիացած է Սնեյդերով, և իր ակումբի ղեկավարությունն ամեն կերպ փորձելու է համոզել, որ  իրականացնեն այս տրանսֆերը. այս դեպքում տեղին է նշել նաև, որ նրանց համար այդ գինը մեծ խնդիր չէ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1