Home » 2011 » Մայիս » 1 » Արսեն Վենգեր. "Հպարտանում եմ իմ թիմով"
22:53
Արսեն Վենգեր. "Հպարտանում եմ իմ թիմով"
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար "Մանչեսթեր Յունայթեդի" հանդեպ տարած հաղթանակից հետո, Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նկատել է, որ իր թիմը գերիշխում էր դաշտում մինչև խփած գնդակը. "Մենք ցույց տվեցինք, որ մենք օժտված ենք հաղթելու ոգով: Առաջին խաղակեսում մեծ առավելություն ունեինք և ստեղծեցինք վտանգավոր պահերի մի ամբողջ շարք: Զրկում էինք մրցակցին վտանգավոր պահեր ստեղծելուց և գերիշխում էինք խաղադաշտում մինչև խփած գնդակը: Խփած գնդակից հետո բոլորս էլ շատ լավ հասկանում էինք, որ պետք է պահել հաղթական հաշիվը: Ընդհանուր առմամբ ես հպարտանում իմ թիմի ցույց տված խաղով: Այս պահին ամենակարևորն է հաղթել մնացած 3 հանդիպումներում"-Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports լրատվական ալիքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0