Home » 2011 » Մայիս » 2 » ՈւԵՖԱ-ն մերժեց "Ռեալի" բողոքը
18:10
ՈւԵՖԱ-ն մերժեց "Ռեալի" բողոքը
Այսօր տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի հավաքը, որտեղ քննարկվեց Մադրիդի "Ռեալի" բողոքն ընդդեմ "Բարսելոնայի" այն ֆուտբոլիստների վարքագծի, ովքեր մեկ շաբաթ առաջ կայացած "Սուպերկլասիկոյի" ժամանակ անընդհատ սիմուլյացիայի էին դիմում: Մինչև այսօր էլ մադրիդցիներն այդ վարքը համարում են այն ոչ սպորտային:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ "Ռեալ"-"Բարսելոնա" առաջին խաղին:
ՈւԵՖԱ-ն որոշեց հերքել "Գալակտիկոսների" բողոքն այն դրվագների համար, որտեղ մադրիդցիները պնդում էին, թե Պեդրոն, Բուսկետսը և Դանի Ալվեսը սիմուլյացիայի էին դիմել:
AS պարբերականի տեղեկացմամբ` Մադրիդի "Ռեալի" ղեկավարներն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել ՈւԵՖԱ-ի կողմից կայացրած որոշումը: Բացի դրանից, մադրիդյան ակումբի ներկայացուցիչները նշել են, որ կազմակերպությունը պարտավոր է պատժել "Բարսելոնայի" կիսապաշտպան Սերժի Բուսկետսին մադրիդցիների պաշտպան Մարսելոյի հասցեին հնչեցրած ռասիստական արտահայտության համար: Ինչպես հաղորդվում է, իսպանացի կիսապաշտպանը խաղային դրվագներից մեկի ժամանակ Մարսելոյին անվանել է "mono" (իսպաներենից թարգմանաբար` "կապիկ"):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: narekinho | Rating: 4.0/4
Total comments: 0