Home » 2011 » Մայիս » 2 » Շահինը համաձայնվել է "Ռեալի" պայմաններին
21:58
Շահինը համաձայնվել է "Ռեալի" պայմաններին
Իսպանական Marca թերթը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Մադրիդի "Ռեալի" և Դորտմունդի "Բորուսիայի" ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը ծրագրում են սկսել "Բորուսիայի" 22-ամյա կիսապաշտպան Նուրի Շահինի "Ռեալ" տեղափոխվելու բանակցությունների առաջին փուլը:
Հաղորդվում է, որ թուրք կիսապաշտպանն արդեն տվել է իր` Մադրիդ տեղափոխվելու բանավոր համաձայնությունը, և հիմա արդեն ակումբների հերթն է համաձայնվել միմյանց հետ:
Այս մրցաշրջանում Շահինն արդեն հասցրել է "Բորուսիայի" կազմում նվաճել Գերմանիայի չեմպիոնի կոչումը և առաջնությունում անցկացրած 30 խաղերում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: narekinho | Rating: 4.5/2
Total comments: 1