Home » 2011 » Մայիս » 3 » "Բարսելոնա"-"Ռեալ Մադրիդ". գարնան վերջին ակնթարթը
21:00
"Բարսելոնա"-"Ռեալ Մադրիդ". գարնան վերջին ակնթարթը
Մադրիդյան "Ռեալը" համարվում է Եվրոպայի չեմպիոնների գավաթի իննակի չեմպիոն: "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլում "արքայական" ակումբն անցկացրել է 21 հանդիպում, որից 12-ն ավարտվել է հաղթանակով, 9-ը` պարտությամբ: "Բարսելոնան" ավելի համեստ ցուցանիշներ է գրանցել. նա 3 անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնների գավաթը: Կիսաեզրափակիչ փուլում թիմը հանդես է եկել 11 անգամ, ընդ որում հաղթանակ է տոնել 5 անգամ, 6 խաղերն էլ ավարտել է պարտությամբ: Մրցակցի հարկի տակ հաղթանակի հասնելով 2-0 հաշվով` Պեպ Գվարդիոլայի թիմն այս մրցազույգում ակնհայտ ֆավորիտ է դիտվում:
Կատալոնական "Բարսելոնայի" գլխացավանքային խնդիր է ձախ պաշտպանի գոտին. Ադրիանոն ու Աբիդալը դեռ ապաքինվում են, իսկ Մաքսվելը նոր է վնասվածք ստացել: Հավանաբար ձախ պաշտպանի դիրքում կխաղա Կառլես Պույոլը: Խավյեր Մասկերանոն էլ կրկին կխաղա կենտրոնական պաշտպանի դիրքում, որը վերջին շրջանում դարձել է նրա համար հիմնական կազմ ընկնելու գլխավոր հնարավորությունը: Սերխիո Բուսկետսը կխաղա հենակետային գոտում, թեև հավանական է նաև, որ Մասկերանոյի փոխարեն պաշտպանության կենտրոնում կարող է խաղալ Գաբրիել Միլիտոն, իսկ արգենտինացին էլ` հենակետային գոտում: Ամենայն հավանականությամբ հիմնական կազմ կվերադառնա Անդրես Ինյեստան, իսկ թե նա չխաղա, ապա նրան կարող է փոխարինել Սեյդու Կեյտան: "Բարսելոնան" նաև դարպասապահի խնդիր ունի. եթե հանկարծ Վալդեսը վնասվածք ստանա, ապա իրեն արժանի փոխարինող չի ունենա, քանի որ Պինտոն անցած խաղում հեռացում էր վաստակել:
Մադրիդի "Ռեալն" էլ ունի պաշտպանական գծի մի շարք խնդիրներ. չեն խաղալու Ռամոսն ու Պեպեն: Ամենայն հավանականությամբ Մոուրինյոյի թիմը կընտրի ընդգծված հարձակվողական խաղաոճ, քանի որ նահանջելու տեղ չունի: Երևի թե հիմնական կազմում կխաղա Ադեբայորը, որը ողջ խաղի ընթացքում կճնշի "կապտանռնագույնների" պաշտպաններին, իսկ երկրորդ կեսում դաշտ կարող են մտնել Հիգուայինն ու Բենզեման. թարմ ուժեր, որոնք կարող են միանգամից փոխել խաղի ընթացքը: Օզիլը կփորձի ավելի ստեղծագործ խաղ ցուցադրի, այլապես թիմը հաջողության չի կարող հասնել: "Ռեալին" չեն կարող օգնել նաև հենակետայիններ Խեդիրան ու Գագոն:
Հավանական կազմեր
"Բարսելոնա"` Վալդես - Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Պույոլ - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Մեսսի, ՊԵդրո, Վիլյա (խաղային տակտիկան` 4-1-2-3)
"Ռեալ Մադիրդ"` Կասիլյաս - Մարսելո, Ալբիոլ, Կարվալյո, Արբելոա - Ալոնսո, Դիարա, Օզիլ - Ռոնալդու, Ադեբայոր, Դի Մարիա (խաղային տակտիկա` 4-2-1-2-1)
Հետաքրքիր փաստեր խաղի մասին.
*** Այս խաղը կլինի "Բարսելոնայի" համար հոբելյանական 220-րդը "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում, մինչ այդ կատալանները տարել են 125 հաղթանակ, 52 խաղ ոչ-ոքի են ավարտել, 42 անգամ էլ պարտվել են:
Լիոնել Մեսսին ընդամենը մեկ գոլ է հարկավոր, որպեսզի նա կրկնի Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը` 12 գնդակ "Չեմպիոնների լիգայի" մեկ մրցաշրջանում: Այժմ արգենտինացու հաշվին կա 11 գնդակ:
"Չեմպիոնների լիգայում" Գվարդիոլայի թիմն ավելի արդյունավետ է խաղում, քան Մոուրինյոյի թիմը. այս տարի "Կապտանռնագույններն" աչքի են ընկել 26 անգամ:
"Բարսելանայի" խաղացողներն այս մրցաշրջանում ամենաշատն են հայտնվել խաղից դուրս իրավիճակում` մոտ 41 անգամ:
*** Մադրիդյան թիմի լավագույն ռմբարկուներն այս մրցաշարում Ռոնալդուն ու Բենզեման են, երկուսն էլ աչքի են ընկել 6-ական անգամ: Իսկ ահա Մեսութ Օզիլը համարվում է այս մրցաշարի լավագույն փոխանցում կատարողը. նրա հաշվին 6 փոխանցում կա:
Ռոնալդուն ամենաշատն է հարվածում դարպասին` ընդհանուր 53 հարված, իսկ ահա Մեսսին կատարել է 42 հարված: Սակայն պետք է նշենք, որ Մեսսի հարվածների մեծ մասը հասել է ուղիղ դարպասին` 28 հարված, մինչդեռ Ռոնալդուի մոտ այդ թիվը հասնում է 24-ի:
Մադրիդի "Ռեալն" այս մրցաշարի ամենակոպիտ թիմն է. այս տարի նրանք վաստակել են 27 դեղին քարտ:
Միջազգային բուքմեյքերներն առաջարկում են հետևյալ գործակիցները. "Բարսելոնայի" հաղթանակ` 1.68, ոչ-ոքին` 4.05, "Ռեալի" հաղթանակը` 4.58 գործակից:
Մեր կանխատեսումը. մեր կայքի կարծիքով խաղը կավարտվի "Բարսելոնայի" առավելությամբ 3-1 հաշվով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 597 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 3