Home » 2011 » Մայիս » 4 » "Ինտերը" պատրաստվում է ձեռք բերել Ռոբենին
16:17
"Ինտերը" պատրաստվում է ձեռք բերել Ռոբենին
Իտալական  Corriere dello Sport մարզական թերթը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերը" պատրաստվում է նոր առաջարկություն անել մյունխենյան "Բավարիային"` հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի տրանսֆերի համար:
Այդ տրանսֆերը կարող է իրականացվել այս ամռանը, իսկ գործարքի գումարը գնահատվում է շուրջ 24 մլն եվրո: Լուրեր են պտտվում, որ հոլանդացին ցանկանում է լքել գերմանական ակումբը Ֆրանկ Ռիբերիի հետ անձնական կոնֆլիկտ ունենալու համար: Չի բացառվում նաև, որ տրանսֆերի մաս կարող է կազմել նաև մակեդոնացի Գորան Պանդևի տեղափոխությունը դեպի "Բավարիա":
Հիշեցնենք, որ գերմանական ակումբի հետ Ռոբենի պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 2