Home » 2011 » Մայիս » 4 » "Ռեալը" ևս միանում է պայքարին
16:26
"Ռեալը" ևս միանում է պայքարին
Ըստ Daily Mail պարբերականի տեղեկացման` Մադրիդի "Ռեալը" միացել է անգլիական "Ասթոն Վիլայի" երիտասարդ կիսապաշտպան Էշլի Յանգի համար պայքարին:
Իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է անգլիացու համար 15 մլն ֆունտ վճարել: Կիսապաշտպանի պայմանագիրը բիրմինգեմյան ակումբի հետ լրանում է 2012թ.-ի ամռանը: Հիշեցնենք, որ Յանգին հավակնում են նաև անգլիական "Լիվերպուլն" ու "Մանչեսթեր Յունայթեդը":
Ընթացիկ մրցաշրջանում Յանգն "Ասթոն Վիլայի" կազմում խաղացել է 36 խաղ, որոնցում խփել է 8 գնդակ և դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 2