Home » 2011 » Մայիս » 7 » "Շախտյորը"` Ուկրաինիայի չեմպիոն
21:37
"Շախտյորը"` Ուկրաինիայի չեմպիոն
Ուկրաինական "Շախտյորին" չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր միայն մեկ հաղթանակ, քանի որ Կիևի "Դինամոն" արդեն կարողացել էր հաղթանակի հասնել: Խնդիրը հասկանալի էր Դոնեցկի "Շախտյորի" ֆուտբոլիստների համար, այդիսկ պատճառով էլ հանդիպման արդեն առաջին րոպեներից "Շախտյորի" ֆուտբոլիստները խաղի ղեկը վերցրին իրենց ձեռքը: "Մետալուրգի" ֆուտբոլիստները հասկանալով այդ ամենը` խաղի հիմնական շեշտը դրել էին պաշտպանության վրա և փորձում էին հակագրոհներով պատասխանել մրցակցին: Բայց մետալուրգցիներն առաջին խաղակեսում չկարողացան լրջորեն անհանգստացնել "հանքափոր" Պյատովին, բացի մի քանի հեռահար հարվածներ հասցնելուց նրա ուղղությամբ: "Մետալուրգի" ֆուտբոլիստները չկարողացան մինչև վերջ էլ լավ պաշտպանվել, և առաջին խաղակեսի ավարտին Լուիս Ադրիանոն բացեց խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսն անցավ "Շախտյորի" գրոհներով: "Մետալուրգը" չկարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ խաղի հաշիվը կրկնապատկեց "հանքափորների" ավագ Դարիո Սռնան տուգանային հավածի դիպուկ իրացմամբ` վերջ դնելով մրցակցի` խաղը փրկելու բոլոր հույսերին:
Այս հաղթանակից հետո "Շախտյորը" հռչակվեց Ուկրաինիայի չեմպիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 569 | Added by: REAl | Rating: 5.0/4
Total comments: 1