Home » 2011 » Մայիս » 9 » "Բարսան" կարող է մեկնել Լոնդոն հատուկ ինքնաթիռով
20:02
"Բարսան" կարող է մեկնել Լոնդոն հատուկ ինքնաթիռով
Համաշխարհային Turkish Airlines ավիաընկերությունը կատալոնական "Բարսելոնային" առաջարկել է "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի համար Լոնդոն մեկնել հատուկ պատրաստված ինքնաթիռով, որը ներկված է կատալոնական ակումբի գույներով: Հիշեցնենք, որ նշված ավիաընկերությունը հանդիսանում է "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի հովանավորներից մեկը:
"Այսպիսի ուղևորությունը չի համապատասխանում մեր պայմանագրին: Սակայն նրանք արժանի են այդ ինքնաթիռին և չեն պարտավորվի այդ թռիչքի համար լրացուցիչ վճարումներ կատարել,-"ավիաընկերության նախագահ Համդի Թոպչուի խոսքերն է մեջբերում Marca հանրահայտ թերթը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1