Home » 2011 » Մայիս » 10 » Զանետտին կավարտի կարիերան "Ինտերում"
13:25
Զանետտին կավարտի կարիերան "Ինտերում"
Միլանի "Ինտերի" լեգենդար ավագ Խավյեր Զանետտին հերքել է խոսակցություններն այն մասին, թե իբր ֆուտբոլային կարիերան ավարտելու է հայրենի Արգենտինայում. "Չեմ կարծում, որ կարիերաս կավարտեմ Արգենտինայում: Ես Իտալիայում եմ 16 տարեկանից, և այս երկիրն ինձ հարազատ է դարձել վաղուց: "Ինտերը" տվել է ինձ ամեն ինչ: Ինձ վրա չափազանց մեծ պատասխանատվություն է դրված, և ես պետք է ավարտեմ կարիերաս հենց "Ինտերում",-ասել է 37-ամյա արգենտինացի պաշտպանը:
   Հիշեցնենք, որ Զանետտիի պայմանագիրն "Ինտերի" հետ ավարտվում է 2013 թվականին, և հենց այդ ժամանակ էլ սպասվում է խաղացողի հրաժեշտը մեծ ֆուտբոլին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0